Ամեն ինչ ընդեղենի կարագների մասին

Գետնանուշի, ընդեղենի կարագը հանդիսանում է սուր ալերգեն և կարիք ունի ալերգիան ստուգելու։ Ժամանակակից հետազոտությունների վրա (LEAP study) հիմնվելով գետնանուշի նկատմամբ ալերգիան կանխելու 3 ուղեցույցներ են կիրառվում.
#1 Ամենաբարձր ռիսկի խումբ, երբ կա ծանր էկզեմա և/կամ ձվի նկատմամբ ալերգիա։ Ալերգիան ստուգել 4-6 ամսեկանում (ստուգելը)։ Նախընտրելի է SPT, բայց ավելի տարածված է Ig E թեսթը (ալերգիաի թեսթեր են)։ Ալերգիան պետք է ստուգել բուժաշխատողի ներկայությամբ, որից հետո գետնանուշի սպիտակուցը տրվում է շաբաթը 3 կամ ավելի օր՝ մինչև 5 տարեկան։
Ծանր էկզեման ախտորոշվում է մասնագետի կողմից, հաճախակի կրկնվող, դեղորայքային բուժման կարիք ունեցող տեսակն է։
#2 Թեթև/միջին էկզեմա, ստուգել 6 ամսեկանում, օգտագործել ընտանեկան և ազգային նախընտրությունների համաձայն։ Կարելի է ստուգել տնային պայմաններում
#3 Էկզեմա/ալերգիա չունեցող երեխաներին ներկայացնել ազատ, ըստ ընտանեկան և ազգային նախընտրությունների։
Ծանր էկզեման ախտորոշվում է մասնագետի կողմից, հաճախակի կրկնվող, դեղորայքային բուժման կարիք ունեցող տեսակն է։ Ձվի ալերգիան ախտորոշվում է ձվի նկատմամբ ծանր արտահայտված ալերգիաի պատմությամբ կամ մասնագետի կողմից՝ թեսթով։
Աղբյուրը՝ https://www.aappublications.org/news/2017/01/05/PeanutAllergy010517

Ի տարբերություն կենդանական կարագի, որը պարունակում հագեցած ճարպեր (օգտակար չեն), բուսական ծագման կարագները պարունակում են չհագեցած ճարպեր (շատ կարևոր և օգտակար են, երեխաների և մեծերի համար, իջեցնում են սիրտ անոթային հիվանդությունների և դիաբետի ռիսկը)։
Ընդեղենի կարագի օրինակներ են՝ գետնանուշի, նուշի, դդումի կորիզների, արևածաղկի սերմերի, պիստակի, սոյայի, քնջութի… կարագները։

Ցանկացած տեսակի ընդեղենի կարագ պատրաստելու համար մեկ կամ մի քանի տեսակի ընդեղեն ուղղակի լցնում եք բլենդերի/բանջարահատիչի մեջ (նախընտրելի է բարձր հզորությամբ) և աղում, պարբերաբար կանգնեցնելով և խառնելով։ Բարձր ճարպերի քանակ ունեցեղ ընդեղենը՝ 10֊15 րոպե, նուշը ՝ 30 րոպե։ Չբոված ընդեղենը ավելի օգտակար է, սակայն եթե նախընտրում եք բովել՝ (ավելի համեղ է, երկար է պահպանվում)՝ 180 C 10 րոպե բովում եք, 10 րոպե թողնում սառչի և աղում։ Կարելի է ավելացնել դարչին, վանիլ, մեղր… (ես չբոված, առանց հավելումների ու քաղցրի եմ օգտագործում )։ Աղացած ընդեղենը և կարագը ցանկալի է պահել սառնարանում ՝ մինչև մեկ ամիս։ Օգտագործելուց մի քանի րոպե առաջ պահել սենյակային ջերմաստիճանում։

https://www.ncbi.nlm.nih.gov/ › pmc
Plant based butters – NCBI

Ըստ Ամերիկյան մանկաբույժների Ասոցիացիայի (AAP) մինչև 4 տարեկան երեխաների համար ընդեղենի կարագը չի կարելի տալ գդալով, քանի որ խիտ է, մտնում է խեղդման վտանգ ներկայացնող ուտելիքների ցանկի մեջ։ Խորհուրդ է տրվում թարմ/բոված հացի վրա անպայման բարակ շերտով քսած մատուցել կամ բաղադրատոմսերում !!!

Ընդեղենի կարագ գնելիս խորհուրդ կտամ
ընտրել բնական (natural), փխրուն (crunchy) նշված տեսակները։ Կրեմային, “հարթ” (creamy, smooth, spread), ցածր ճարպայնությամբ տեսակների դեպքում ընդեղենից անջատված յուղային մասը հեռա ցվում է և փոխարինվում արմավենու (palm) կամ այլ ոչ օգտակար, հիդրոգենացված ձեթով, որոնք հագեցած կամ նույնիսկ տրանս ճարպեր են պարունակում (ներկայումս արգելված են)։ Նաև ուշադրություն դարձրեք բաղադրիչներին (աղ, շաքարավազ…)։
Բարի ախորժակ 😊

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s