
Ներքևի շերտի համար.
1 1/4 բաժակ (250 մլանոց) թխվածքաբլիթ (քրեքերներ, ես մեղրովն եմ օգտագործում)
6 ճաշի գդալ (15 մլանոց ) կարագ, հալեցրած
Միջին շերտի համար
1,4 կգ հալեցրած պանիր (ես Ֆիլադելֆիա տեսակն եմ օգտագործում)
11/2 բաժակ շաքարավազ
2 թեյի գդալ հեղուկ վանիլ
4 ձու, սենյակային ջերմաստիճանի
1 ճաշի գդալ լիմոնի հյութ (1 լիմոնի)
Վերևի շերտի համար
1 1/2 բաժակ թթվասեր
2 ճաշի գդալ շաքարավազ
2 թեյի գդալ հեղուկ վանիլ
1 թեյի գդալ լիմոնի հյութ (1/4֊1/2 լիմոնի)

Թխվածքաբլիթները լցնել զիպ տոպրակի մեջ (քիչ ափսե է կեղտոտվում), փշրել գրդնակով (կամ բանջարահատիչով), ավելացնել հալեցրած կարագը, տոպրակի մեջ խառնել և լցնել տապակի մեջ, ձեռքով տապակեցնել, լցնել բացվող տապակի մեջ (springform pan)։
Թխել՝ 190 C ( 375 F) 15 րոպե
Ջեռոցից հանել։ Ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել մինչև՝ 150 C (300 F)։ Ջեռոցի ներքևի հարկում ջրով լիքը լայն տապակ դնել և փակել։
Հարիչով հարել պանիրը, շաքարավազը, վանիլը 30֊60 վայրկյան, գդալով խառնել, նորից հարել ևս 45 վայրկյան։
Թեթև հարել ձուն, ավելացնել լիմոնի հյութը և լցնել պանրով խառնուրդի վրա։ Շատ թեթև հարել հարիչով, մոտ 40 վայրկյան։ Հարել միայն այնքան որ բաղադրիչները խառնվեն !!!
Խառնուրդ զգուշորեն լցնել ներքևի շերտի վրա։ Թխել ջեռոցի միջին բաժնում 11/4 ժամ։ Ընթացքում չբացել !!!
Պատրաստի թխվածքը պետք է թեթև շարժելիս կենտրոնական հատվածի 10 սմը ժելեանման քիչ շարժվի։ Վերին շերտի բաղադրիչները գդալով խառնել և ավելացնել։ Ջեռոցը անմիջապես անջատել և դուռը քիչ բաց թողնել մոտ 30 րոպե։ Տեղադրել սառնարանում՝ նվազագույնը 4 ժամ, ցանալի է 12 ժամ։
Կարևոր գաղտնիքները.
- Որպեսզի ճաքեր չառաջանան բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն
- Ձուն առանձին ինչքան ցանկանում եք կարող եք հարել, սակայն բաղադրիչներին խառնելիս պետք է շատ քիչ խառնել (որպեսզի ճաքեր չառաջանան)
- Ընթացքում դուռը չբացել
- Բացառությամբ օրենքով նախատեսված եթե տապակի ջուրը վերջացել է, տաք ջուր ավելացնել
- Թխել միայն այնքան որ կենտրոնը քիչ պինդ ժելեի նման լինի
- Կտրելիս ամեն անգամ թաց անձեռոցիկով մաքրել