1 բազուկ
2 գազար
1/2 միջին չափի կաղամբ
400 գրամ տավարի միս, ցանկալի է ոսկորով, նախօրոք եփած
3 սև պղպեղ
1 դափնու տերև
Համեմ/մաղադանոս (1/2 մասը առանձնացնել մատուցելու համար)
1 ճաշի գդալ տնական լոլիկի մածուկ կամ 2֊3 կտրատած լոլիկ
3 միջին չափի կարտոֆիլ, կտրատած
Աղ
Ջուր

Գազարը, բազուկը, կաղամբը մանր կտրատել, կարելի է նաև քերիչով անցկացնել , բայց իմ երեխաները կտրատած են սիրում։ Քիչ ջրով, փակ խուփով թեթև տապակել, ավելացնել մնացած բաղադրիչները, վերջում ՝ համեմը/մաղադանոսը։ Մատուցել թարմ կտրատած համեմով/մաղադանոսով։