Անհրաժեշտ է.
1 ճաշի գդալ (15 մլանոց) կոկոսի կամ այլ յուղ
1կարմիր պղպեղ, մանր կտրատած
150 գրամ սունկ, իմ մոտ Պորտոբելլո տեսակն էր, բայց շամպինյոն էլ կլինի, երկարավուն կտրատած
1 թեյի գդալ (5 մլանոց) քերած սխտոր, (մոտ մեկ պճեղ)/ սխտորի փոշի
1/2 թեյի գդալ քերած իմբիր
1 թեյի գդալ քարրի (կարելի է նաև կարմիր քարրիի մածուկ)
1 թեյի գդալ քրքում
4 բաժակ ջուր
430 մլ (1,75 բաժակ ) կոկոսի կաթ
450 գրամ (1 lb.) ծովախեցգետին, մաքրած
1 փոքր չինական կաղամբ, լվացած, կարելի է տերևները առանձնացնել (bock choy)
150 գրամ բրնձի պաստա
Մատուցելու համար.
1 լայմի հյութ
1/4 բաժակ կանաչ սոխ, կտրատած
1/4 բաժակ ռեհան, կտրատած
1/8 ֊1/4 թեյի գդալ կայեն պղպեղ (կծու է)
Կոկոսի յուղին և քիչ ջրին ավելացնել կարմիր պղպեղը, սունկը, սխտորը, իմբիրը թեթև տապակել՝ մոտ 5 րոպե, ավելացնել քարրին, քրքումը, ջուր, կաթը, եփել ևս 5 րոպե։ Ավելացնել ծովախոցգետինները, եփել 3֊4 րոպե (դրանից ավելի կարիք չկա, պնդանում են)։ Ավելացնել չինական կաղամբը , անջատել։ Պաստան պատրաստել ըստ տուփի ցուցումների կամ 20 րոպե շատ տաք ջրի մեջ թողնել։ Լցնել ապուրի մեջ՝ անմիջապես մատուցելուց առաջ։ Մատուցել լայմի հյութով, կանաչ սոխով, ռեհանով, ցանկանկացողներին՝ կայենի փոշիով։

