
Պատրաստման ժամանակը: 5 րոպե
Եփելու ժամանակը՝ 15 րոպե
Ընդհանուր ժամանակը ` 25 րոպե
Բաղադրությունը․
Աղցանի համար․
- 1 բաժակ քինոա
- 2 բաժակ ջուր, եռացրած
- 1 լոլիկ, կտրատած
- 1 վարունգ, կտրատած
- 1/2 դեղին սոխ, կտրատած
- ½ բաժակ մոցառելլա պանրի գնդիկներ, չորս մասի բաժանած
- 1 կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
Կանաչ լոբու համար․
- 1lb: կանաչ լոբի, լվացած, կիսած
- 1 ½ բաժակ ջուր
- 1/2 դեղին սոխ կտրատած / քերած
- 1 լոլիկ կտրատած
- 1 ճաշի գդալ կարագ
- 1/8 թեյի գդալ աղ, կամ ըստ ճաշակի
- ¼ բաժակ համեմ / մաղադանոս, կտրատած
Ծովախեցգետնի համար
- 450 գրամ թարմ / հալեցրած ծովախեցգետին
- Մոտ 10 բաժակ ջուր
- 1 դափնու տերև
- 1 ճաշի գդալ (15 մլանոց ) աղ (ես աղ չեմ ավելացնում)

Քինոան եփել ըստ տուփի ցուցումների՝ 1:2 հարաբերությամբ, 15րոպե։ Եփած քինոային խառնել լոլիկը, վարունգը, սոխը և մոցառելլա պանիրը։ Ավելացնել կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։
Կանաչ լոբին ավելացնել ջրին ,փակել խուփով, եփել միջին/ցածր ջերմաստիճանով՝ 15 րոպե, կամ մինչև փափկի. Ավելացնել սոխը, լոլիկը, կարագը և աղը, խառնել և եփել ցածր/միջին ջերմաստիճանով ևս 5 րոպե:
Կաթսայի մեջ լցնել 10 բաժակ ջուր, եռացնել։ Ավելացնել ծովախեցգետնները, աղը եւ դափնու տերևը, շարունակել եփել 3-4 րոպե` կախված չափից։