“Տապակած”Դարչնագույն և Սև Բրինձ՝Ծովախեցգետիններով

Շատ համեղ ռեստորանային ոճի տապակած բրինձ չինական խոհանոցից, որի բաղադրատոմսը որոշեցի ձևափոխել՝ առողջ տարբերակի համար։Նաեւ փորձել

եմ դարձնել հնարավորինս պարզ և ամբողջը պատրաստել մեկ թավայի մեջ: Պարզվեց, որ իմ փոքրիկները երկուսն էլ շատ հավանեցին բրնձի և բանջարեղենի համադրությունը, սակայն ամենամեծ նպատակը ծովախեցգետինների կտորները փորել և գտնելը դարձավ։


Պատրաստման ժամանակը․ 5 րոպե
Եփելու ժամանակը․ 15 րոպե
Ընդհանուր ժամանակը ` 20 րոպե

Ստացվում է՝ 4-6 բաժին

Բաղադրությունը:

  • 3 բաժակ շագանակագույն եւ սեւ բրնձի խառնուրդ, նախօրոք եփած (1 բաժակ շագանակագույն եւ սեւ բրնձի համար խորհուրդ է տրվում օգտագործել 6-10 բաժակ ջուր, բրինձը եփելուց հետո ավելորդ ջուրը թափել։ Դա նվազեցնում է բրնձի մեջ բնականից առկա մկնդեղի քանակը, որը հատկապես վտանգավոր է երեխաների համար (աղբյուրը՝ FDA / AAP)
  • 1/2 գդալ կոկոսի կամ որեւէ այլ ձեթ
  • 1/4 թեյի գդալ կոճապղպեղ (իմբիր), քերած
  • 2 միջին չափի գազար,մանր կտրատած
  • 1/2 բաժակ սառեցված ոլոռ
  • ¼ բաժակ կանաչ սոխ, մանր կտրատած
  • ½ բաժակ սառեցված եգիպտացորեն
  • 2 ձու, հարած
  • 250 գրամ ծովախեցգետին, մաքրած, երակը հեռացրած և կտրատած
  • Աղ եւ պղպեղ `ըստ ճաշակի (եթե սոյայի սոուս եք օգտագործում աղի կարիք չկա)

Սոուսի համար․

  • 1 Ճաշի գդալ ցածր աղի պարունակությամբ սոյայի սոուս * կամ 1 կիտրոնի հյութ 1

Պատրաստման եղանակը․

Մեծ թավայի մեջ ավելացնել ձեթը, շատ քիչ ջուր։ Ավելացնել սոխի սպիտակ մասերը, գազաը եւ թեթև տապակել միջին/ցածր ջերմաստիճանով: Ավելացնել ոլոռը, եգիպտացորենը եւ շարունակել եփել եւս երկու րոպե։ Թավայի ազատ անկյունում ավելացնել ձու : Ավելացնել ծովախեցգետինները՝ մեկ այլ անկյունում եւ շարունակել եփել եւս երկու րոպե։ Խառնել, ավելացնել սոյայի սոուսը եւ սոխի կանաչ հատվածները՝ մատուցելուց անմիջապես առաջ։

Կարող եք փորձարկել սոյայի սոուսի այլընտրանքային տարբերակներ՝ աղի գերքանակից խուսափելու համար (հատկապես փոքրիկ երեխաների համար):

  • Ցածր նատրիումի (աղի) պարունակությայմբ սոյայի սոուս
  • Տամարի (Tamar)i սոուս: Օգտագործեք տամարի սոուսը նույն հարաբերությամբ (սոյայի սոուսի չափով)
  • Կոկոսի ամինոս (Coconut Aminos), որը պատրաստված է կոկոսի ծառի «խեժից» -Այն ունի 73 տոկոսով քիչ նատրիում, քան սոյայի սոուսը և պարունակում է 17 տեսակի ամինաթթուներ
  • Տնական պատրաստված սոյայի սոուս՝ սոյայի հատիկներից (չեմ փորձել)
  • Օգտագործել ձեր նախընտրած համեմունքները՝ եք սոյայի սոուսի փոխարեն
  • Ես սիրում եմ օգտագործել կիտրոնի հյութ, որը տարբեր , բայց համեղ այլընտրանք է

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s