
Ամերիկյան խոհանոց
Պատրաստման
ժամանակը: 10րոպե
Եփելու ժամանակը՝ 6 րոպե
Ընդհանուր ժամանակը ՝ 16 րոպե
Բաղադրությունը․
- ¼ բաժակ ալյուր (բաժակի չափը՝ 250 մլանոց, ճաշի գդալը՝ 15 մլանոց, թեյի գդալը՝ 5 մլանոց)
- 1 բաժակ աղացած վարսակի փաթիլներ կամ վարսակի հատիկներ (բանջարահատիչով/բլենդերով)
- 0-2 Ճաշի գդալ կոկոսի շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- ½ թեյի գդալ սոդա
- ½ թեյի գդալ դարչին
- 2 ձու
- 1 գազար՝ քերիչով անցկացրած
- ½ թեյի գդալ հեղուկ վանիլ
- 1 բաժակ հունական յոգուրտ (ես սովորական մածուն եմ օգտագօրծել՝ առանց հեղուկ մասի)
- 1-2 Ճաշի գդալ կաթ (եթե խմորը շատ խիտ է ստացվել)
- Կոկոսի կամ այլ ձեթ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը․
Առանձին ափսեների մեջ խառնել թաց բաղադրիչները՝ ձուն, գազարը, վանիլը, յոգուրտը, կաթը։ Ավելացնել նախօրօք խառնած չոր բաղադրիչները։ Թավայի հատակին թեթև յուղ քսել։ Եփել յուրաքանչյուր կողմի համար 2-4 րոպե կամ մինչև պղպջակներ երևան։

Նշումներ․
Վարսակի ալյուրը կարելի է փոխարինել՝ ամբողջական հատիկի սպիտակ ալյուրով, սովորական ալյուրով կամ առանց գլյուտենի ալյուրով