Քաղցր Կարտոֆիլով Տորտիյաներ

Մեքսիկական խոհանոց

Պատրաստման ժամանակը: 10րոպե
Եփելու ժամանակը՝ 5 րոպե
Ընդհանուր ժամանակը ՝ 15 րոպե

Տորտիյան տափակ հացի տեսակներից է, որը ամենայն հավանականությամբ մեզ է հասել հին Ացտեկներից։ Իսպաներենեից թարգմանաբար “torta” նշանակում է փոքրիկ “տորթ” կամ “օմլետ” (միայն ձևի համար)։ Դասական տորտիյան պատրաստվում է եգիպտացորենից, սակայն ներկայումս տարբեր տեսակի ալյուրներ են օգտագործվում։ Շատ հարմար են հիմնականում մեքսիկական ուտելիքների հետ մատուցելու համար, իսկ տնային պայմաններում պատրաստելը ձախ ձեռքի գործ է։

Բաժակի չափը՝ 250 մլ-անոց

Բաղադրությունը․

  • ¾ բաժակ եփած, տրորած քաղցր կարտոֆիլ (150 գրամ)
  • 1 բաժակ ալյուր (130 գրամ) կամ ավելի

Պատրաստման եղանակը․

Կարտոֆիլը պատրաստելու համար մեկ միջին չափի քաղցր կարտոֆիլը լվանալ, կեղևը մաքրել,կտրատել մանր քառակուսիների տեսքով, եփել այնքան որ փափուկ դառնա, տրորել, սառեցնել։ Ավելացնեմ որ սովորական կարտոֆիլով էլ է ստացվում։ Այս բաղադրատոմսով պատրաստելիս փորձված ալյուրի տեսակները․

  • Սպիտակ
  • Կասավայի ալյուր (բնականից գլյուտեն չի պարունակում, ծառի արմատից են պատրաստում)
  • Հաճարի ալյուր

Պատրաստման եղանակը․

Տարրաի մեջ լցնել կարտսոֆիլը և ալյուրը, փեռքերով տրորել, անհրաժեշտության դեպքում այնքան ալյուր ավելացնել, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Բաժանել 5 հավասար կամ անհավասար գնդերի (մեզ մոտ ամեն մեկը իր չափով էր պատրաստել)։

Սեղանին ալյուր անել, գնդերը բացել ձեռքով կամ գրդնակով։  Յուրաքանչյուրի հաստությունը պետք է ½ սմ լինի, որպեսզի շատ փափուկ լինի և եփվի։

Թխել չկպչող թավայի մեջ՝ առանց ձեթ ավելացնելու։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s