- Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե
- Եփելու ժամանակը՝ 15
- Ընդհանուր ժամանակը՝ 25 րոպե
- Ստացվում է՝ 12 մաֆին
- Բաժակի չափը՝ 250 մլ-անոց

- Բաղադրությունը․
- 2 բաժակ ամբողջական հատիկի ալյուր
- 3 թեյի գդալ փխրեցուցիչ (5 մլ-անոց)
- 1/2 թեյի գդալ դարչին
- 1/2 ճաշի գդալ չիայի սերմեր (25 մլ-անոց)
- 2 ձու, հարած
- 1-1/2 բաժակ տրորած բանան
- 0-1/2 թեյի գդալ հեղուկ վանիլ
- 1/4 թեյի գդալ մշկընկույզ
- 1 թեյի գդալ աղացած ընկույզ
- 1/3 բաժակ մեղր
- 3/4 բաժակ մածուն կամ հունական յոգուրտ
- 1/4 բաժակ կոկոսի յուղ կամ զեյթունի յուղ՝ նախընտրելի է անհամ
- 1/2 բաժակ թարմ կամ սառեցված լոռամիրգ
Պատրաստման եղանակը․

Ալյուրը, դարչինը, փխրեցուցիչը իրար հետ մաղել։ Առանձին տարրաի մեջ լցնել ձուն և մնացած բոլոր թաց բաղադրիչները՝ բացի կոկոսի յուղից և մրգից, խառնել։ Ավելացնել չոր բաղադրիչները, թեթև խառնել գդալով։ Շատ կարևոր է խառնելու պրոցոեսը չչարաշահել :-), խառնել այնքան, որ իրար թեթև խառնվեն։ Ավելացնել յուղը և լոռամիրգը, քիչ խառնել։ Մաֆինների ֆորմաներին ձիթայուղ փչել/քսել։

Թխել 200 C (400 F)` 15- 18 րոպե կամ այնքան, որ ստուգելիս ատամի փայտիկը չոր դուրս գա։
