Սև Լոբով Բրաունիներ

Պատրաստման ժամանակը՝ 5 րոպե
Եփելու ժամանակը՝ 25-30 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 30-35 րոպե

Բաղադրությունը.

1 1/2 բաժակ սև լոբի (մոտ 400 գրամ), նախօրոք թրջած և եփած
1/4 բաժակ մեղր
1/2 թեյի գդալ հեղուկ վանիլ
1/3 բաժակ կոկոսի յուղ, հալված
1/2 թեյի գդալ փխրեցուցիչ
1/4 բաժակ կակաոյի  փոշի
2 ձու
1/3 բաժակ շոկոլադի փոքրիկ կտորներ։ Ես ավելացրել եմ մոտ 5 հատ դառը շոկոլադի փոքրիկ կտորներ:
Ըստ ցանկության կարող եք նաև լրացուցիչ 1/3 բաժակ շոկոլադի կտորներ  ավելացնել խմորի մակերեսին (ես չեմ ավելացրել)

Պատրաստման եղանակը

Բանջարահատիչի/բլենդերի  մեջ լցնել  լոբին, կոկոսի շաքարը (եթե օգտագործում եք), մեղրը, վանիլը, կակաոյի փոշին, փխրեցուցիչը, խառնել։ Ավելացնել ձուն և քիչ խառնել։ Շատ կարեւոր է չափից ավելի  չխառնել։

Ավելացնել շոկոլադի կտորները և ձեռքով խառնել: Ես այս անգամ  շոկոլադի կտորները խառնել էի մնացած բաղադրիչների հետ և աղացել։
Խմորը լցնել 21×21 սմ-անոց (8×8 inch) նախօրոք թեթև ձեթապատած տարրաի մեջ, մակերեսին ավելացնել  շոկոլադի կտորները:


Թխել 180 C (350 F), 25-30 րոպե: Եթե նախընտրում եք ավելի փափուկ բրաունիներ սկսեք ստուգել 20 րոպեից։

Զարդարել ձեր նախընտրած կրեմով։ Ես միայն հնդկական ընկույզի կարագով եմ (cashew butter) զարդարել:
Բարի ախորժակ 😊

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s