
Ամերիկյան խոհանոց
Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե
Եփելու ժամանակը՝ 20 րոպե
Ընդհանուր ժամանակը` 30 րոպե
Բաղադրությունը․
- 1 ճաշի գդալ (25 մլանոց)յուղ (ցանկալի է միջին կամ բարձր ծխեցման կետ ունեցող)
- 500 գրամ տավարի աղացած միս
- 1/2 միջին չափի սոխ, մանր կտրատած / քերած
- 1 պճեղ սխտոր, քերած կամ / 1/2 թեյի գդալ սխտոր փոշի
- 1/2 կանաչ պղպեղ, մանր կտրատած / քերած
- 1/2 նեխուրի ցողուն, մանր կտրատած / քերած
- 1 գազար, մանր կտրատած / քերած
- 0-1/2 թեյի գդալ (5 մլանոց)աղ
- 1 թեյի գդալ դեղին մանանեխ
- 1/4-1/2 բաժակ (250 մլ-անոց) տոմատի մածուկ (ես տնական եմ պատրաստում), կամ 2 մանր կտրատած/քերած լոլիկ
- 1/8 թեյի գդալ սև պղպեղ
- Մատուցելու համար
- Ցորենի ամբողջական հատիկից պատրաստված հացեր
- Բանջարեղեն կամ պարզապես հազար
- Չեդեր կամ կամ ինչ տեսակի պանիր կնախընտրեք

Պատրաստման ձևը
- Թավայի մեջ լցնել յուղը, սոխը ու սխտորը, եփել մեկ կամ երկու րոպե (ես սովորաբար նաև քիչ ջուր եմ ավելացնում)
- Ավելացնել գազարը, նեխուրը, պղպեղը եւ շարունակել եփել ևս 2 րոպե
- Ավելացնել աղացած տավարի միսը, սև պղպեղը եւ աղը, մանանեխը։ Եփել մինև որ միսը ամբողրությամբ շագանակագույն դառնա
- Ավելացնել լոլիկը կամ տոմատի մածուկը։ Եփել ցածր ջերմաստիճանով 10 – ից 15 րոպե:
- Մատուցել թոսթ արված տաք հացերի մեջ։

Քաղցր կարտոֆիլի համար․
Բաղադրությունը․
- 2 միջին քաղցր կարտոֆիլ, լվացած, մաքրած (կեղևը պետք չէ հեռացնել)
- 1 թեյի գդալ դարչին
Պատրաստման ձևը․
- Քաղցր կարտոֆիլները պատառաքաղով ծակծկել:
- Եփել, 425 F (220 C) 45-50 րոպե, կամ մինչև պատառաքաղով ստուգելիս փափուկ լինի
- Դանակով կիսել և ավելացնել ձեր նախընտրած հավելումը՝ դարչին, հունական յոգուրտ, կարագ կամ պանիր։ Առանց հավելման ևս շատ համեղ է ստացվում։
Ֆարրոյի համար
- 1 բաժակ ֆարրո, լվացած, նվազագույնը մեկ ժամ թրջած
- 3-4 բաժակ ջուր
- 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ կամ կարագ
- Աղ` ըստ ճաշակի
Պատրաստման ձևը․
Ֆարրոն լցնել ջրի մեջ , եփել 50-60 րոպե: Անջատելուց անմիջապես հետո ավելացնել կարագը կամ ձիթապտղի յուղը։