
Պատրաստման ժամանակը՝ 5 րոպե
Եփելու ժամանակը՝ 35 րոպե
Ընդհանուր ժամանակը `40 րոպե
Բաղադրությունը․
- 1 1/2 բաժակ (250 մլանոց) նուշի ալյուր
- 1 1/2 թեյի գդալ (5 մլանոց) դդումի համեմունք։ Դդումի համեմունքը դարչինի, իմբիրի, մըշկույզի, մեխակի խառնուրդն է
- 1 թեյի գդալ սոդա կամ 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 1/4 բաժակ նախօրոք եփած և տրորած դդումի խյուս
- 2 ձու, սենյակային ջերմաստիճանի
- 2 ճաշի գդալ կոկոսի յուղ, հալեցրած
- 0-1/4 բաժակ թխկու հյութ
- 1/2 թեյի գդալ վանիլ
- 1/4 բաժակ լոռամիրգ, թարմ կամ սառեցրած
- Ըստ ցանկության, 1/4 խնձոր, քերած, 1/2 մանդարին, կտրատած

Պատրաստման ձևը
- Ջեռոցը միացնել՝ 350 F (180 C)
- 9 × 2.75in (22.9 × 6.99cm) Շրջանաձև տապակի մեջ ձիթայուղ քսել։ Մի կողմ դնել։
- Խառնել միասին նուշի ալյուրը, դդումի համեմունքը, սոդան (կամ փխրեցուցիչը)
- Առանձին ամանի մեջ ավելացնել ձուն, կոկոսի յուղը, թխկու հյութը, վանիլը, խառնել։ Ավելացնել չոր բաղադրիչներին, խառնել
- Ավելացնել լոռամիրգը, քերած խնձորը և մանդարինի կտորները
- Թխել 35-40 րոպե կամ այնքան, որ ստուգելիս փայտիկը չոր դուրս գա
Ցանկության դեպքում ավելացնել ձեր նախընտրած կրեմը։