Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե
Եփելու ժամանակը՝ 1 ժամ 20 րոպե
Ընդհանուր ժամանակը ՝ 1 ժամ 30 րոպե
Բաղադրությունը․
- 1 1/2 բաժակ (250 մլանոց) երկար բրինձ
- 1 սոխ, մանր կտրատած (ես քերիչով եմ մանրացնում)
- 1 պճեղ սխտոր, մանր կտրատած։ Ես չորացրած կտրատած եմ օգտագործում
- 5-6 հատ հավի մսի կտորներ, միայն ազդրի հատվածները, կաշին հեռացրած, ոսկորով։ Հավի բուդ օգտագործելու դեպքում առանց կաշին հեռացնելու եփել։ Հավի կրծքամիս օգտագործելու կամ առանց ոսկորի մսի դեպքում միսը ավելացնել բրինձը եփելուց 30 րոպե հետո։
- 3 1/2-4 բաժակ ջուր
- 2 ճաշի գդալ ձիթայուղ կամ կարագ (կարագի սխեցման կետը 180 C է)
Հավը մարինացնելու համար
- 1 թեյի գդալ կարմիր պղպեղ
- 1/2 թեյի գդալ սխտորի փոշի
- 1/2 թեյի գդալ սոխի փոշի
- 0-3/4 թեյի գդալ աղ
- Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման ձևը
- Ջեռոցը միացնել՝ 350 F (180 C)
- 10x15in (25x35cm) տապակի մեջ ձիթայուղ քսել, ավելացնել սոխը, սխտորը, դնել ջեռոցի մեջ մինչև հավի միսը մարինացնեք, մոտ 10 րոպե
- Բրինձը լցնել տապակի մեջ, վրան դնել հավի կտորները, լցնել ջուրը
- Փայլաթղթով լավ ծածկել, դնել ջեռոցի մեջ
- Եփել 50 րոպե, փայլաթիթեղը հանել, եփել ևս 20 րոպե կամ այնքան, որ ջուրը վերջանա
- Ցանկության դեպքում վերջում կարելի է ջեռոցի միայն վերևի բաժինը ամենաբարձր ջերմաստիճանով 1-2 րոպե միացնել՝ հավի միսը կարմրեցնելու համար