Առողջ և Համեղ Շոկոլադային Մուս/Պուդդինգ և Պաղպաղակ Ավոկադոյով

Պատրաստման ժամանակը՝ 5 րոպե
Ընդհանուր ժամանակը ՝ 1 ժամ 5 րոպե

Բաղադրիչները.

1 հասած ավոկադո
1 1/2 -2 հասած բանան
 1-2 ճաշի գդալ  (25 մլանոց) կաթ
1/2 թեյի գդալ (5 մլանոց) հեղուկ վանիլ
1/2-1 ճաշի գդալ կակայոի փոշի

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և  բլենդել այնքան, որ համասեռ զանգված ստացվի։ Տեղափոխել սառնարան՝ նվազագույնը մեկ ժամով կամ լցնել պաղպաղակի ֆորմաների մեջ և վայելել 4 ժամից։

Զարդարել ձեր նախընտրած մրգերով և ընդեղենով ։ Իմ մոտ սառեցրած հատապտուղներ էին, քերած հնդկական ընկույզ (քեշյու) և մակադամիայի ընկույզ էր։