
Ուշադրություն մեղրը 1+ է!!!
Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե
Եփելու ժամանակը՝ 30 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 40 րոպե

Բաղադրիչները.
3-4 հատ խնձոր
1/2 բաժակ (250 մլանոց) երկար եփվող վարսակի փաթիլներ
1/2 թեյի գդալ (5 մլանոց) հեղուկ վանիլ
1/4 նարնջի քամած հյութ, մոտ 1 թեյի գդալ
1/3 բաժակ քերած ընկույզ և մակադամիայի ընկույզ, կտրատած բալի չիր (առանց շաքարավազի)
1/2 թեյի գդալ դարչին
1/2 թեյի գդալ մշկընկույզ կամ ինչ համեմունք սիրում եք (ես աղացած դարչինի, մեխակի, մշկընկույզի խառնուրդ եմ օգտագործել)
1/2 ճաշի գդալ կոկոսի յուղ
Քաղցրեցնելու համար՝ 1ճաշի գդալ մեղր և/կամ մանր կտրատած խուրմա/չամիչ
1/2 բաժակ (250 մլանոց ) ջուր

Պատրաստման եղանակը.
Խնձորների վերին հատվածը, կորիզները և կենտրոնական մասից հեռացնել։ Մնացած բոլոր բաղադրիչները բացի ջրից խառնել և լցոնել։ Տապակի մեջ լցնել ջուրը, ծածկել փայլաթիթեղով։
Եփել 200 C (400 F)՝ 30 րոպե, վերջին 5 րոպեն՝ առանց փայլաթիթեղի։
Զարդարել եմ աղացած ընդեղենով։

Խնձորներից մնացած հատվածներով և ևս 4 խնձորով ու ջրով, մուլտիվարկայով (ճմշումով աշխատող տեսակով) խնձորի խյուս եմ պատրաստել։ Կարելի է օգտագործել է ինչ ասես թաթխելու համար։

Բացի այդ բաղադրատոմսերում շատ հարմար ձվի փոխարինիչ է՝
1/4 բաժակ խնձորի խյուս=1 ձու
