- Հրեական խոհանոց, Միջին Արևելյան
- Պատրաստման ժամանակը՝ 5 րոպե
- Եփելու ժամանակը՝ 20րոպե
- Ընդհանուր ժամանակը` 25 րոպե

Բաղադրությունը․
- 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ+ քիչ ջուր
- 1/2 փոքր չափի սոխ, մանր կտրատած/քերած
- 3 հատ լոլիկ, կտրատած
- 1/2 կանաչ պղպեղ, կտրատած
- 1 թեյի գդալ տնական տոմատի մածուկ (առանց դրա էլ է համող ստացվում)
- 4-5 հատ ձու
- Մեծահասակների (կամ կծու սիրողների) համար՝ աղ, չիլլի պղպեղի և չիլլի կայենի փոշի
- Համեմ/մաղադանոս
Պատրաստման եղանակը․
Թավայի մեջ (նախընտրելի է հաստ պատերով) ավելացնել ձիթայուղը, սոխը, քիչ ջուր, լոլիկը, պղպեղը, եփել մոտ 10 րոպե։ Ավելացնել ձուն՝ առանց խառնելու։ եփել փակ խուփով ևս 10 րոպե։ Մատուցել թարմ համեմով/մաղադանոսով։


