Բաղադրիչները.
Պատրաստման ժամանակը՝ 5 րոպե
Ընդհանուր ժամանակը ՝ 1 ժամ 5 րոպե

3-4 հատ լոլիկ
1 հատ վարունգ։ Դասական բաղադրատոմսում չկա, բայց ավելի հյութեղ է դարձնում
1 1/2 կապ մաղադանոս
1/4 բաժակ (250 մլանոց) եփած քինոա կամ կուսկուս
1-1 1/2 լիմոնի հյութ
1/4 բաժակ կանաչ սոխ, կտրատած
Աղ՝ ըստ ճաշակի
2 ճաշի գդալ (15 մլանոց) ձիթայուղ
Պատրաստման եղանակը.
Եթե բլղուրով եք պատրաստում, բլղուրրը նախօրոք թրջել լիմոնի հյութով (ես ջուր չեմ ավելացնում), մոտ 30 րոպե։ Բոլոր բաղադրիչները շատ մանր կտրատել, խառնել, ավելացնել բլղուրը/քինոան։ Պահել սառնարանում՝ նվազագույնը 1 ժամ։



