Պատրաստման ժամանակը՝ 5 րոպե
Եփելու ժամանակը՝ 15-20 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 20-25 րոպե

Բաղադրությունը ․
- 1 ճաշի գդալ (15 մլանոց) ձիթայուղ։ Խորհուրդ չէի տա կարագ օգտագործել այս բաղադրատոմսի համար, քանի որ կարագի ծխեցման կետը 180 C (250 F) է, հետևաբար վառվելու է
- 1/2 բաժակ կաթ
- 1/2 բաժակ սովորական կամ ամբողջ ցորենի ալյուր
- 2 ձու, սենյակային ջերմաստիճանի
- 0-1 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը․
- Ջեռոցը միացնել 200 C (400 F) աստիճան
- հաստ պատերով թավայի կամ ապակյա տարրայի մեջ ավելացնել ձիթայուղ, դնել ջեռոցի մեջ՝ մինչև խմորը պատրաստտելը
- Բլենդերի մեջ լցնել բոլոր մնացած բաղադրիչները, շատ քիչ խառնել, միայն այնքան որ խառնվեն։Շատ խառնելու դեպքում տափակ և պինդ են ստացվելու։
- Տաք թավայի մեջ լցնել խմորը։
- Թխել 15-20 րոպե, մինչեւ ոսկե դարչնագույն դառնա։
- Մատուցել անմիջապես
