Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե
Եփելու ժամանակը՝ 10 րոպե
Ընդհանուր ժամանակը` 20 րոպե

Բաղադրությունը.
4 շերտ նախօրդ օրվա հաց
3/4 բաժակ (250 մլանոց) ռիկոտա պանիր, կամ այլ փափուկ պանիր՝ փափկեցրած կամ հարած (ֆիլադելֆիայով էլ է համեղ լինում)
2 ձու, թեթև հարած
2 ճաշի գդալ կաթ (15 մլանոց)
1/2 թեյի գդալ վանիլ (5 մլանոց)
1/2 բաժակ սառեցված ազնվամորի կամ ազնվամորու ջեմ/ժելե (Նախընտրելի է առանց շաքարավազի) կամ որրէ այլ միրգ։ Ես օգտագործել եմ սառեցված ազնվամորի
Ըստ ցանկության՝ մատուցելու համար ՝ թխկու հյութ, շաքարի փոշի, կարագ, ավելի շատ միրգ (Ես սովորաբար օգտագործում միայն միրգ, մամային թաքուն՝ մնացածը կամ + պաղպաղակ 😁)
Պատրաստման ձևը.

Խառնել սառեցված ազնվամորին և ռիկոտա պանիրը / այլ պանիրը։
Խառնուրդի կեսը քսել հացին։
Փակել Սենդվիչ մյուս կտոր հացով կամ կարող եք երկու կողմին էլ քսել:
Սենդվիչը ընկղմել ձվի, վանիլ և կաթի խառնուրդով լայն ամանի մեջ։
Եփել չկպչող թավայում, միջին ցածր ջերաստիճանով՝ մինչեւ ոսկե դարչնագույն դառնան երկու կողմից։
Պատրաստի սենդվիչը կիսել կամ երկար ձողերի բաժանել (ավելի հարմար է երեխաների համար) կամ պարզապես վայելել ամբողջական։

Բարի ախորժակ