Նախատոնական Կանաչ Փանքեյքներ

Բաղադրությունը

  • 1 լիքը բաժակ սպանախ (450 մլանոց)
  • 1 բաժակ կաթ կամ նույնիսկ ավելի լավ՝ կեֆիր։ Ես կեֆիրը կաթի մեջ մի քանի կաթիլներ կիտրոնի հյութ կամ բնական քացախ կաթեցնելով եմ ստացել՝ պատրաստելուց մոտ 15 րոպե առաջ
  • 1 ճաշի գդալ յուղ։ Ես հալված կոկոսի յուղ եմ օգտագործել
  • 0-1 ճաշի գդալ թխկու հյութ/շաքարավազ կամ 1 տրորած բանան
  • 1/2 թեյի գդալ վանիլ
  • 1 բաժակ ամբողջական հատիկի սպիտակ ալյուր (white whole wheat flour)
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1/2 թեյի գդալ սոդա (կամ փոխարենը 1-2 թեյի գդալ փխրեցուցիչ)

Պատրաստման եղանակը

Եթե նախընտրում եք ավելի արտահայտված գույն, սպանախը, ձուն, ձեթը, վանիլը լցնել բկենդերի մեջ, բլենդել մինչև համասեռ զանգված դառնա, ապա ավելացնել կաթը: Ես կաթի հետ բլենդել եմ մոտ երկու րոպե, այնպես որ սպանախը շատ մանր կտրատված ստացվեց։ Այդպես մանրաթելերը պահպանվում են։
Առանձին ամանի մեջ ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, շաքարը։
Ավելացնել թաց բաղադրիչները, ձեռքով թեթև խառնել։
Եփել չկպչող թավայի մեջ, միջին ցածր ջերմությամբ։

Լոռամրգի Սոուսի համար

Բաղադրությունը

  • 1 բաժակ լոռամիրգ, կամ ինչ միրգ նախընտրում եք
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր
  • 1/2 մանդարինի կամ նարնջի հյութ
  • 0-1 գդալ ձեր սիրած շաքարի փոխարինիչը (մեղր, թխկու հյութ …)։ Լոռամիրգը շատ թթու է, մյուս մրգերի դեպքում կարիք չկա։
  • 1/2 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը․

Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ։ Եփել 10-12 րոպե:

Նշումներ

Մինչև 5 տարեկան երեխաների համար լոռամիրգը չորս մասի բաժանել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s