
Պատրաստման ժամանակը՝ 20 րոպե
Եփելու ժամանակը՝ 1 ժամ
Ընդհանուր ժամանակը՝ 1 ժամ 20 րոպե
Բաղադրությունը:
- 1/2 ճաշի գդալ բուսայուղ
- 1 բաժակ (250 մլանոց) մանր կտրատած սունկ
- 1/2 բաժակ ռիկոտա պանիր (մոտ 300 գրամ)
- 1 բաժակ սպանախ, թարմ կամ սառեցված, մանր կտրատած
- 1/2 սոխ, մանր կտրատած
- 1 ձու
- 1/4 թեյի գդալ պղպեղ
- 1/4 թեյի գդալ սխտոր փոշի
- 1 1/2 բաժակ մոցառելլա կամ իտալական պանիրների խառնուրդ, քերած: Իմ մո՝ մոցարելա, պարմեզան, ազիագո, պրովոլոն, ռոմանո պանիրների խառնուրդ էր
- 1/2 բաժակ պարմեզան, քերած
- 1 բաժակ մարինարա սոուս * (ես տնական մարինարա սոուսով եմ պատրաստել)
- Աղ` ըստ ճաշակի
- 1 փաթեթ մանիկոտտի պաստա
Ավելի սոուսային տարբերակի համար՝ կրկնապատկել պանրի խառնուրդի. բոլոր բաղադրիչները։



Պատրաստման եղանակը․
Ջեռոցը միացնել՝ 350 F (180 C աստիճան):
Պաստան եփել ջրի մեջ մոտ 7 րոպե, մինչև` al dente քիչ պինդ լինի։
Ձիթայուղի մեջ (առանց դրա էլ է ստացվում, սնկի սեփական հյութով) թեթև եփել սոխը և սունկը՝ մոտ 5 րոպե:
Ափսեի մեջ խառնել ռիկոտան, սպանախը, սոխը, սունկը, ձուն, 1 բաժակ իտալական պանիր խառնուրդից/մոցարելլայից, և 1/4 բաժակ պարմեզանից։
Տապակի հատակին լցնել 1/2 բաժակ մարինարա սոուսից։ Երկրորդ շերտը դնել պանրային խառնուրդով լցոնած մանիկոտտին։ Վրայից տարածելով լցնել մնացած սոուսը։ Ցանել մնացած Իտալական պանրը/ մոցառելլա պանիրը և պարմեզանը։ Այս փուլից կարող եք փակ վիճակում տապակը տեղափոխել սառնարան և առավոտյան պատրաստել կամ կարող եք սառցախցիկ տեղափոխել (ես երկուսն էլ չեմ փորձել)։ Թխելուց 30 րոպե առաջ հանել սառնարանից:
Տապակը ծածկել փայլաթիթեղով, թխել 50 րոպե: Փայլաթիթեղը հանել և թխել լրացուցիչ 10 րոպե, կամ մինչև պարմեզանը ոսկեգույն դառնա:
Մարինարա սոուսի համար
Բաղադրությունը․
- 1/2 բաժակ կտրատած լոլիկ
- 2 ճաշի գդալ տնական տոմատի սոուս
- 1/8-1/4 թեյի գդալ օրեգանո
- 1/8 թեյի գդալ պղպեղ
- 1/8 թեյի գդալ սխտոր փոշի
- Աղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Կաթսայի մեջ ավելացնել մբոլոր բաղադրիչները։ Ես կարտոֆիլի ճզմիչ եմ օգտագործել որպեսզի սոուսը ավելի միատարր դառնա: Եփել ցածր ջերմությամբ՝ 15 րոպե:

