Պատրաստման ժամանակը՝ 15 րոպե
Եփելու ժամանակը՝ 50 րոպե-1 ժամ
Ընդհանուր ժամանակը՝ 1 ժամ 15 րոպե
Բաղադրությունը.
2 1/2 միջին չափի շատ հասած բանան, տրորած։ Ես օգտագործել եմ 2 բանան և 1/4 բաժակ քաղցր կարտոֆիլի/ դդմի խյուս։ Ըստ ցանկության 1/2 բանան երկայնակի կտրատած, խմորի վրա դնելու համար:
1/2 բաժակ ձեթ. Ես օգտագործել եմ կոկոսի հալված յուղ
2 ձու, հարած
1/4 բաժակ մեղր կամ թխկու հյութ:Մեղրը 1+ է !!!
0-1/2 թեյի գդալ վանիլի քաղվածք
1 1/2 բաժակ ամբողջական հատիկի սպիտակ ալյուր կամ ամբողջական հատիկի ալյուր կամ բարձր կարգիալյուր, (1: 1)
1թեյի գդալ սոդա
1/2 թեյի գդալ դարչին
1/4 թեյի գդալ դդումի համեմունք կամ մշկընկույզ, ըստ ցանկության
1 բաժակ գազար, քերած
1/4 բաժակ քերած ընկույզ
1/2 բաժակ չամիչ կամ չորացրած լոռամիրգ
Պատրաստման եղանակը.
Ջեռոցը տաքացնել՝ 350 F (180 C):
Հացի ամանը թեթև ձեթապատած կամ թխվածքի թուղթ տեղադրել։
Մեծ տարրայի մեջ խառնելբանանը (և քաղցր կարտոֆիլը և/ կամ դդումը, եթե դո
օգտագործում եա) և ձուն։
Ավելացնել կոկոսի յուղը, մեղրը / թխկու հյութը։
Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, խմորի սոդան, դարչինը, դդումի համեմունքը/ մշկընկույզը:
Չոր բաղադրիչները խառնել թաց բաղադրիչների հետ։
Ավելացնել քերած գազարը, ընկույզը և չամիչը / լոռամիրգը։
Լցնել տապակի մեջ։ Վրայից դնել բանանի շերտերը։ Թխել ջեռոցում 50 րոպե 1 ժամ կամ մինչև փայտե չոփիկը մաքուր դուրս գա։
Կարող եք հացի փոխարեն մաֆիններ պատրաստել։ Յուրաքանչյուր ֆորման լցնել մինչև 2/3։ Թխել 18-20 րոպե, կամ մինչև փայտե չոփիկը մաքուր դուրս գա։