- Պատրաստման ժամանակը՝ 45րոպե
- Եփելու ժամանակը՝ 5 ժամ
- Ընդհանուր ժամանակը՝ 5 ժամ 45 րոպե

Բաղադրությունը.
- 11 կգ (24 lb) հնդկահավ
- 110-220 գրամ կարագ, փափկեցրած։ Ես քիչ եմ օգտագործում (50 գրամ), բայց որքան ավել, այնքան՝ հյութեղ ։-)
- 1 ճաշի գդալ ձեթ
- 1,5-2 լիմոնի հյութ, քաշից կախված
- 1-2 պճեղ ճզմած սխտոր կամ սխտորի փոշի
- 1 ճաշի գդալ աղ
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
Պատրաստման եղանակը.
- Եթե սառեցրած հնդկահավ եք պատրաստում, պետք է 3-5 օր առաջ (կախված է քաշից) առանց փաթեթը բացելու հալեցնել, անպայման սառնարանի մեջ։ Վերջին օրը տեղադրել ջրի մեջ։ Արագ հալեցնելու համար կարող եք սառը ջրի մեջ տեղադրել, ջուրը ամեն ժամ փոխել։
- Ես աղ չեմ ավելացնում, բայց կարող եք նաև աղաջուր պատրաստել։ Եփելուց 30 րոպե առաջ սառնարանից հանել, սառը ջրով լավ լվանալ, անձեռոցիկով լավ չորացնել։
- Խորը ամանի մեջ խառնել կարագը, լիմոնը, աղը, պղպեղը և համեմունքները։
- Ձեռքով զգուշությամբ քիչ առանձնացնել (մաշկը ամբողջությամբ չեն առանձնացնում) հնդկահավի մաշկը և խառնուրդը քսել մաշկի տակ, վրա և խոռոչի մեջ։
- Կարող եք ոտքերը կապել, թևերը ուղակի սեղմած ծալել։
- Դասական եղանակով կրծքավանդակը վերև է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կրծքավանդակը ներքև ավելի հյութեղ է ստացվում (ես հավն էլ եմ այդպես տապակում)։
- Ջեռոցը միացնել 220 C (430 F)։ Եփել 30 րոպե։
- Ջերմաստիճանը իջեցնել 160 C (325 F): Եփել քաշին համապատասխան։
- Շատ ցանկալի է մսի ջերմաչափ օգտագործել, որպեսզի ապահով լինի և չափից ավելի երկար չտապակվի ու չոր ստացվի։ USDA՝ հնդկահավի համար պատրաստի ապահով ջերմաստիճանը՝ 74-80 C (165-170 F):
- Ամեն ժամը մեկ անգամ գդալով կամ մեծ պիպետով (ներարկիչով էլ կլինի) ներքևում հավաքված հյութից լցնել վրան։
- Ջեռոցից հանելուց 30 րոպե սպասել, հետո կտրատել։
- USDA ամբողջական հնդկահավը եփելու ժամանակը ըստ քաշի․
- 3,6 կգ-5,4 կգ 2 1/4-3 1/4 ժամ
- 5,4 կգ-6,5 կգ 2 3/4-3 ժամ
- 6,3 կգ-8 կգ 3 -3 3/4 ժամ
- 8 կգ-9 կգ 4 1/4- 4 1/2 ժամ
- 9 կգ-11 կգ 4 1/2- 5 ժամ

Կարկասից, ոսկորներից և մնացած մսից շատ համեղ ապուրներ, ճաշեր են ստացվում։
Բարի ախորժակ