Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե
Եփելու ժամանակը՝ 10 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 2 ժամ 20 րոպե

Բաղադրությունը.
Բաժակի չափը՝ 250 մլանոց
Ճաշի գդալի չափը՝ 15 մլանոց
Թեյի գդալի չափը՝ 5 մլանոց
1/2 բաժակ բանան, տրորած
2 բաժակ վարսակի փաթիլներ (երկար եփվող տեսակը), որից 1 բաժակը բանջարահատիչով կամ բլենդերով աղացած
0-1/4 բաժակ մեղր (մեղրը 1+է) կամ թխկու հյութ
1/2 թեյի գդալ դարչին

Պատրաստման եղանակը.
Առանձին ամանի մեջ խառնել բանանը, մեղրը/թխկու հյութը (եթե օգտագործում եք)։ Առանձին խառնել վարսակի փաթիլները և դարչինը։ Չոր բաղադրիչները խառնել թաց բաղադրիչների հետ։ Մաֆինների ֆորմաները թեթև ձեթապատել, գդալով լցնել ֆորմաների մեջ և մատներով սեղմելով բաժակի տեսք տալ։ Տեղափոխել սառնարան՝ 2 ժամով։
Թխել 180 C (350 F) 10 րոպե։

Նշումներ.
Քանի որ բաժակները շատ քաղցր չեն ստացվում, կարող եք նաև բանջարեղեն, պանիր, կաթնաշոռ կամ ցանկացած այլ բաղադրիչներ լցնել։ Մեզ մոտ մածուն, չիայի սերմեր և սառեցրած հատապտուղներ էին, կտրատած գազար։
Հապալասները նախօրոք ճզմել կամ 4
չորս մասի բաժանել։
PS. Ամերիկյան Մանկաբույժների Ասոցիացիան խորհուրդ է տալիս 5:2:1:0 6 ամսեկանից նախադպրոցական տարիքի երեխաների համար, որտեղ 5- օրական հինգ բաժին բանջարեղեն և միրգ մատուցելն է։