Պատրաստման ժամանակը՝ 10 րոպե

Եփելու ժամանակը՝ 10 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 20 րոպե
Բաժակի չափը՝ 250 մլանոց
Ճաշի գդալի չափը՝ 15 մլանոց
Թեյի գդալի չափը՝ 5 մլանոց
Բաղադրությունը՝
· 2 բաժակ նուշի ալյուր
· ½ թեյի գդալ փխրեցուցիչ
· 1 բանան կամ ¼ բաժակ թխկու հյութ
· ¼ բաժակ թահին (շատ պինդ չլինի)
· 1 ճաշի գդալ կաթ (պասի համար կարող եք առանց կաթի պատրաստել կամ բուսական ծագման կաթ ավելացնել
Ես նաև ավելացրել եմ՝ քերած ընկույզ և կտրատած արմավ, չորացրած լոռամիրգ, շոկոլադի կտորներ (առանց շաքարավազի)։
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները գդալով խառնել իրար հետ, գնդաձև տեսք տալ, տափակեցնել։
Եփել 180 C (350 F)` 10 րոպե։