
Ձեր տանն էլ կա մնացած խնձորի չիր, որի մասին մոռացել եք կամ չգիտեք ինչ անել։ Այս սալիկները այնքան արագ և հեշտ են պատրաստվում, որ բեմը ամբողջությամբ կարող եք տրամադրել փոքրիկներին։
- Պատրաստման ժամանակը՝ 45րոպե
- Եփելու ժամանակը՝ 5 ժամ
- Ընդհանուր ժամանակը՝ 5 ժամ 45 րոպե
- Բաժակի չափը՝ 250 մլանոց
- Ճաշի գդալի չափը՝ 15 մլանոց
- Թեյի գդալի չափը՝ 5 մլանոց
Բաղադրությունը՝
- ½ բաժակ ընկույզ
- ½ բաժակ խնձորի չիր (առանց շաքարավազի)
- ½ բաժակ արմավ
- Կարելի է ավելացնել նաև՝ 1 ճաշի գդալի չափով չամիչ

Պատրաստման եղանակը՝


- Բոլոր բաղադրիչները լցնել բանջարահատիչի/բլենդերի մեջ, հարել այնքան, որ կպչուն զանգված ստացվի։
- Լցնել 20X10 սմ չափերի տարայի մեջ։ Տեղադրել սառնարան՝ 2 ժամով։
- Հանելուց հետո կտրատել սալիկների, քառակուսիների կամ նախընտրած տեսքով։
- Առանձին- առանձին փաթեթավորել։
- Պահել սառնարանում։

