
Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե
Եփելուժամանակը՝ 30 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 1 ժամ
Բաղադրիչները՝
Ջեմի համար
2 բաժակ սառեցրած ելակ
1 թեյի գդալ հեղուկ վանիլ
2 ճաշի գդալ չիայի սերմեր
0-2 ճաշի գդալ թխկու հյութ։ Ես 1/4 բաժակ չամիչով եմ փոխարինել
Շերտերի համար՝
2 բաժակ վարսակի փաթիլներ, առանձին առանձին
1 թեյի գդալ փխրեցուցիչ
2 հատ բանան, տրորած
1 թեյի գդալ հեղուկ վանիլ
Պատրաստման եղանակը ՝
Ելակը եփել միջին ջերմաստիճանով, գդալով թեթև տրորելով՝ մոտ 10 րոպե։ Ավելացնել մնացած բաղադրիչները, եփել ևս 5 րոպե։ Սառելուց հետո խտանալու է։
1բաժակ վարսակը մանրացնել բլենդերով, ավելացնել մնացած բաղադրիչները։
լ20×20 սմ -անոց տապակի վրա դնել փայլաթիթեղ կամ յուղաթուղթ, թեթև ձիթայուղ փչել/քսել։
Մասսայի 2/3-ը լցնել, գդալով լավ սեղմել։
Վրան լցնել ջեմը, տարածել։
Վերևից ցանել մնացած խմորը։
Եփել 190 C (375 F)՝ 30 րոպե կամ մինչև վերևի շերտը թեթև դարչնագույն դառնա։
Նշումներ։ Եթե քաղցրի սիրահար եք, կարող եք 3 բանան ավելացնել կամ թխկու հյութ։