
Բաղադրիչները՝
1 բաժակ սառեցրած դեղձ/ ծիրան/հապալաս
1 բաժակ կոկոսի կրեմ
1 բաժակ կաթ, կովի կամ բուսական ծագման
8 հատ արմավ
Պատրաստման եղանակը՝
Կարելի է արմավը նախապես ջրի մեջ փափկեցնել և կեղևահան անել, ես չեմ արել։
Պաղապաղակի հիմքը ստանալու համար բլենդերի մեջ լցնել կոկոսի կրեմը (միայն պինդ մասը), արմավը, կաթը և հարել։
Ստացված զանգվածը բաժանել 4 մասի։ Ամեն մասին առանձին ավելացնել սառեցրած միրգը և հարել։
Յուրաքանչյուր տեսակը պատրաստ լինելուց հետո լցնել պաղպաղակի ֆորմաների մեջ և սառեցնել մինչև մյուսը պատրաստեք։ Կամ շերտերով լցնել ցանկացած տարայի մեջ և սառեցնել։ Վերջին շերտը իմ մոտ միայն կոկոսի հիմքով է պատրաստված։ Սառեցնել նվազագույնը 4 ժամով։
Կարելի է սառեցրած պահել մինչև 2 ամիս, մեզ մոտ մինչև 2 օր է տևում։
Բարի վայելում։