
Դասական բրաունին լինում է երկու տեսակի թաց (fudgey) կամ թխվածքանման (cakey)` կախված խտությունից։ Անվանումը եկել է 1893 թվականից առաջին անգամ Ամերիկյան հյուրանոցում պատրաստված շոկոլադային թխվածքից։
Բաղադրությունը
- 2 հատ միջին չափի քաղցր կարտոֆիլ (1 բաժակի չափ)
- 1 1/3 բաժակ նուշի կարագ, կամ ինչ տեսակի ընդեղենի կարագ ունեք, փափուկ վիճակում
- ¼-1/2 բաժակ թխկու հյութ
- 2 ճաշի գդալ- ¼ բաժակ կակաո
- Կարելի է ավելացնել ¼ բաժակ մանրացրած ընկույզ, շոկոլադի կտորներ (առանց շաքարավազի)
Պատրաստման եղանակը
- Պատառաքաղով ծակծկել կարտոֆիլը, եփել ջեռոցում 200C մոտ 40 րոպե կամ քառակուսիներով կտրատած քիչ ջրով խաշել։
- Մեծ ամանի մեջ տրորել կարտոֆիլը, ավելացնել մնացած բաղադրիչները, լավ խառնել։
- Լցնել 20×20 սմ չափերով տապակի մեջ։
- Թխել 180 C (350 F) 35-40 րոպե։ Ես ավելի դասական թաց տեսակն եմ նախընտրում։
- Ջեռոցից հանելուց հետո 15 րոպե սպասել, կտրատել։
