Տնական Հունական Յոգուրտ` Բազմաեփ Սարքով (Instant Pot, Мультиварка)

  • Բաժակի չափը՝ 250 մլանոց
  • Ճաշի գդալի չափը՝ 15 մլանոց
  • Թեյի գդալի չափը՝ 5 մլանոց

Այս բաղադրատոմսով ստացվում է շատ խիտ,համեղ, կրեմային հունական յոգուրտ, որը խանութի յոգուրտից տարբերվում է միայն նրանով, որ ավելորդ հավելումներ չի պարունակում։ Բազմաեփ սարքը նաև թույլ է տալիս պատրաստվող մածունը պահել հավասարաչափ նույն ջերմաստիճանով, այնպես որ չստացվելու տարբերակ չի լինում։

Բաղադրիչները

  • 2 լիտր Կաթ
  • ¼ բաժակ մածուն

Անհրաժեշտ է նաև

  • Սննդային ջերմաչափ
  • Թանզիֆե կտորներ (մարլյա)

Պատրաստման եղանակը

Բազմաեփ սարքին 3 բաժակ ջուր ավելացնել, փակել ճնշման հատվածը և կափարիչը։ Եփել 3 ժամ։ Ժամանակը լրանալուց հետո ճնշումը անմիջապես հեռացնել, ջուրը թափել, սարքի մեջը թողնել սառչի։  Այս քայլը (ստերիլիզացիա) ցանկալի է, բայց պարտադիր չէ։

Կաթը լցնել սարքի մեջ։ Սեղմել Yogurt կոճակը այնքան մինչև որ boil (եփել) ցույց տա։ Ժամանակ առ ժամանակ կարող եք բացել, խառնել, որպեսզի հավասար տաքանա, նաև ստուգել ջերմաչափով։

Երբ ազդանշանը հնչի, ջերմաչափով ստուգել։ Մեզ անհրաժեշտ է տաքացնել մինչև՝ 80 C (180 F): Այս ջերմաստիճանում կաթը չի եռում, հետևաբար օգտակար հատկությունները պահպանվում են։ 

Թողնել սառչի՝ մինչև 45-50 C (110-115 F):

Կաթից մի քիչ մածունի հետ առանձին խառնել և լցնել սարքի մեջ։ Սեղմել Yogurt կոճակը այնքան մինչև Normal կամ 8։00 ցույց տա։ Կարող եք ավելացնել ժամանակը ըստ ձեր ցանկության։ Ես մոտ 14 ժամ թողեցի։ Որքան քիչ եք թողնում (8-10 ժամ), այնքան քաղցր մածուն է ստացվում։

Հունական յոգուրտ ստանալու համար

Քամիչի վրա մի քանի շերտ թանզիֆ դնել և քամել ամենաքիչը 2 ժամ։

Նշումներ

Ամենալավ մածունը ամբողջական յուղայնությամբ կաթից և մերանից է ստացվում։

Որքան երկար եք քամում այնքան շատ շաքարային մաս է հեռանում մածունից։

Չմոռանաք փոքրիկ տարրայով առանձին յոգուրտ պահել կրկին մերելու համար։

Հունական յոգուրտ պատրաստելու մասին ավելի մանրամասն՝

Մինչև 2 տարեկանԵրեխաներին խորհուրդ չի տրվում ցածր յուղայնությամբ , յուղազրկված կաթնամթերք օգտագործել (AAP):

Խուսափեք շաքարավազ ավելացրած յոգուրտներից, որոնք մարքետինգի համար նշված են «երեխաների համար»։

https://www.aafp.org/afp/2006/1101/p1527.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s