Ջեռոցում Պատրաստվող Ֆահիտա

Զբաղված մամաներին օգնության հասնող բաղադրատոմսերից

ՄԵկ տապակով պատրաստվող բաղադրատոմս

Այս բաղադրատոմսերը այնքանով են հարմար, որ պատրաստման համար շատ ջանք չեն պահանջում, կարճ ժամանակում ձեր սեղանին գեղեցիկ, համեղ և ամենակարևորը առողջ ուտեստ է հայտնվում, իսկ իմ ամենասիրելի պահը՝ շատ քիչ ամանեղեն է կեղտոտվում։

Մեքսիկական Խոհանոց

Կարելի է պատրաստել հավի, տավարի, ցանկացած այլ մսով, ծովախեցգետիններով

Բաղադրիչները

  • 500 գրամ տավարի միս կամ 500 գրամ ծովախեցգետին
  • 1-ական կանաչ, դեղին, կարմիր պղպեղներ, երկարավուն կտրատած
  • ½ կարմիր սոխ
  • Չիլի պղպեղ
  • Սև պղպեղ
  • Սխտորի փոշի
  • Քրքումի փոշի (кумин, cumin)
  • ½-1 լայմի հյութ
  • Ձիթայուղ

Մատուցելու համար՝

  • Կտրատած թարմ համեմ
  • 8 ամբողջական հատիկի ալյուրից  կամ եգիպտացորենից պատրաստված տորտիյա (լավաշով էլ կլինի)

Ես մատուցել եմ ծովախեցգետնի դեպքում՝ կարմիր կաղամբի, դարչնագույն բրնձի, քինոայի, ջեռոցում պատրաստված սնկի հետ։ Իսկ տավարի միսը՝ երկար, սպիրալաձև կտրատած, շոգեխաշած բանջարեղենի, սնկի հետ (կարանտինի հետևանքներից ։-) ):

Պատրաստման եղանակը

  1. Ֆահիտայի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել, մեկ շերտով դասավորել տապակի մեջ և ուղարկել ջեռոց։
  2. Եփել (450 F) 15 րոպե։
  3. Պատրաստ լինելուց հետո տավարի մսով տարբերակի դեպքում միսը երկարավուն կտրատել՝ մանրաթելերին հակառակ ուղղությամբ։

Նշումներ՝

Եթե ծովախեցգետինները մաքրած չեն, մաքրել, կենտրոնական երակը հեռացնել։

Եթե կրակով գրիլ ունեք տավարի միսը մարինացնելուց հետո գրիլով պատրաստված էլ է շատ համեղ ստացվում։

Կարող եք ձեր ընտանիքի կողմից սիրված ցանկացած այլ համեմունքներ ավելացնել։

Երեխաներին կարելի է մատուցել բացած՝ առանց հացի տարբերակով (deconstructed version):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s