
Գուակամոլեն ավոկադոյով պատրաստվող աղցան/ դիփ է, որը եկել է Մեքսիկայից։ Այն կարելի է մատուցել մեքսիկական գրեթե բոլոր ուտելիքների հետ, առանձին մատուցում են չիպսով։ Քանի որ չիպսերը խեղդման վտանգ ներկայացնող ուտելիքներից են (մինչև 5 տարեկան երեխաներ համար) մենք առանձին աղցանի տակ անցկացրինք։
Բաղադրիչները
- 1 մեծ կամ 2 միջին չափի ելակ
- 1 մեծ լոլիկ
- ¼ – ½ կարմիր սոխ
- 1 ավոկադո
- ½ կապ համեմ
- ½ լայմի հյութ
- Աղ (1 տարեկանից հետո), սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները շատ մանր կտրատել, խառնել լայմի հյութի հետ:
- Եթե նախընտրում եք տեղադրել սառնարանում, ապա լավ ծածկեք սննդային թաղանթով, թեթև սեղմեք, որպեսզի ավոկադոն չսևանա(մեր դեպքում անմիջապես առևանգվեց երեխաների կողմից և անխնա ոչնչացվեց)։