Դալգոնա Կամ Տիկտոկ Սուրճ

Կարանտինի մեջ գտնվող աշխարհի հերթական թրենդերից է Դալգոնա սուրճը։ Չնայած այն տարբեր երկրներում տարիներ շարունակ պատրաստվում է, բայց որպես տանը փակված ժամանակների հիշողություն, այս սուրճը կմնա Կորեական Դալգոնա անունով։ Ես էլ հիշում եմ, որ փոքր ժամանակ մայրիկիս համար էինք հարում, բայց էս թիթիզ անունները չգիտեինք։

Մեզ անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ

  • 2 ճաշի գդալ (15 մլ-անոց) լուծվող սուրճ (իմ մոտ Nescafe էր)
  • 2 ճաշի գդալ շաքարավազ (կամ ցանկացած պինդ քաղցրացնող)
  • 2 ճաշի գդալ եռացող ջուր

Մատուցելու համար

  • 1 բաժակ (250 մլ-անոց) կաթ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լավ հարել միքսերով, մոտ 5 րոպե կամ ձեռքով (գդալով շատ դժվար ու դանդաղ է ստացվում), այնքան, ո պինդ սպիտակավուն դառնա։

Լցնել տաք կամ սառը կաթի վրա, խմելուց առաջ անպայման խառնել։

Վրայից կարող եք նաև կարամելային կամ շոկոլադային սոուս ավելացնել։

Դալգոնան այնքան հայտնի է դարձել, որ նաև օգտագործվում է սառեցրած՝ որպես սրճային պաղպաղակ, որպես թխվածքների կամ կեքսերի վրա ավելացվող կրեմ։

Դե ինչ, եկեք առավոտը սկսենք տնեցիներին և հարևաններին ակտիվ արթնացնելով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s