
Այս փանքեյքները գրեթե չստացվելու հնարավորություն չունեն, պատրաստվում են բանջարեղենով և մրգերով, և էլի իմ սիրած առանձնահատկությունն ունեն՝ մեկ տապակ են կեղտոտում։
Ձեզ ծանոթ ցանկացած փանքեյքի խմոր կարող եք ջեռոցում պատրաստել։
Բաղադրությունը
- 1 ½ բաժակ ամբողջական հատիկի ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- ½ թեյի գդալ սոդա
- ½ թեյի գդալ դարչին
- 2 ճաշի գդալ ձիթայուղ/կարագ
- ½ բաժակ դդմիկ, քերած, թեթև քամած
- ½ բաժակ գազար, քերած
- 2/3 բաժակ կաթ
- ½ բաժակ խնձորի կամ ցանկացած այլ մրգի խյուս (եփած, բլենդած միրգ)
- 2 ձու
- 1 թեյի գդալ վանիլ
Վրան ավելացնելու համար
- ½ բանան
- ½ բաժակ ելակ
- ½ բաժակ հապալաս
Կամ` ինչ միրգ ունեք ձեռքի տակ։ Կարող եք նաև ավելացնել աղացած ընդեղեն, չիայի կամ այլ սերմեր
Պատրաստման եղանակը
- Թաց և չոր բաղադրիչները առանձին խառնել և միացնել իրար։
- 25×38 սմ (10ղ15) տապակի վրա թեթև ձիձայուղ քսել/փչել։
- Խմորը լցնել, դասավորել մրգերը։
- Եփել 210 C մոտ 15 րոպե։



