#Առանցմսիօրեր
Սովորաբար շաբաթվա մեջ մեկից երկու օր կարելի է հայտարարել առանց մսի օր։ Երկուշաբթի օրերինմենք բուսական ծագման մենյու ենք ունենում։ Մսի օգտակար և համեղ փոխարինիչներից է օրինակ, սունկը։
Բուսական օրվա տարբերակ․
- Նախաճաշ՝ բազմաեփ սարքով պատրաստված վարսակի հատիկներ։
- Ճաշի համար ճաշացուցակում քինոայով աղցան էր և ջեռոցում պատրաստված դդում։
- Ընթրիքի համար՝ Ֆուա գրա, տնական թթխմորով տարեկանի և ամբողջական հատիկի ալյուրներով պատրաստված sourdough հացով։ Թոստերի վրա հումուս, ավոկադո, հումուս + լիմոնի հյութի հետ տրորած ավոկադո, հումուս+կտրատած սունկ: Ամառային աղցան։
Բուսական ծագման Ֆուա Գրա (Foax Gras, Foei Gras)

Բաղադրիչները
- 12 հատ սունկ, շամպինիոն կամ բելլա տեսակի
- 1 պճեղ թարմ կամ չորացրած սխտոր
- 1 բաժակ կանաչ ոսպ, նախապես եփած
- ½ փոքրիկ սոխ
- 2 թեյի գդալ թարմ կամ չորացրած մաղադանոս, կտրատած
- 1/2 լիմոնի հյութ
- ½ թեյի գդալ սոյայի կամ Տամարի (Tamari) սոուս, ես մի քանի կաթիլ եմ ավելացրել
- Սև պղպեղ
- 1 ճաշի գդալ ձիթայուղ, ես զեյթունի ձեթ եմ օգտագործել
- 1 բաժակ ընկույզ
Պատրաստման Եղանակը
- Ես սնկերը ջեռոցում եմ պատրաստել, 220 C (425 F), 20 րոպե: Կարող եք նաև կտրատել, թավայի մեջ սոխի և սխտորի հետ խառնել։ Թավայի մեջ լցնել մանր կտրատած/քերած սոխը, սխտորը, քիչ ջուր, փակ խուփով եփել միայն այնքան, որ սոխը թափանցիկ դառնա։
- Եփած սոխը, սունկը և մնացած բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, աղալ այնքան, որ հացին քսելու համեղ մասսա դառնա։