
Պատրաստման ժամանակը՝ 15 րոպե
Եփելու ժամանակը՝ 10 րոպե
Ընդհանուր ժամանակը՝ 25րոպե
Բաժակի չափը՝ 250 մլ-անոց
Ճաշի գդալի չափը՝ 25 մլ-անոց
Թեյի գդալի չափը՝ 5 մլ-անոց
Բաղադրիչները
- 1 բաժակ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- ½ թեյի գդալ սոդա
- 1 Ճաշի գդալ շաքարավազ կամ ինչ քաղցրացնող նախընտրեք (առանց քաղցրացնողի էլ է հետաքրքիր լինում, կարող եք հետո վրան լցնել)
- ½ բաժակ Սարդո թթխմոր : Իմ մոտ տարեկանի, ամբողջական հատիկի ալյուրների է
- 1մեծ ձու
- 1 Ճաշի գդալ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
- Տարրաի մեջ խառնել չոր բաղադրիչները։ Առանձին խառնել թաց բաղադրիչները և լցնել չոր բաղադրիչների վրա։ Շատ թեթև խառնել։
- Խմորը թողնել 10 րոպե հանգստանա։
- Եփել յուրաքանչյուր կողմի վրա 2 րոպե կամ այնքան, որ պղպջակներ հայտնվեն։
Նշումներ
Թթխմորի համար կարող եք օգտագործել այն բաժինը, որը նշվում է «թափել»։ Երբեք մի թափեք հեռացվող թթխմորը։ Կարող եք առանձին տարայի մեջ պահել և շատ համեղ բաղադրատոմսերում օգտագործել։ Ես առանց թափելու մեթոդով եմ պատրաստում։
Բոլոր տեսակի փանքեյքները լավագույն արդյունք են տալիս երբ խմորը շատ չենք խառնում և 10 րոպե թողնում եք հանգստանա։