Տնական Կաթնաշոռ, Տնական Ռիկոտա և Առողջ Պանիր Երեխաների և Մեծերի Համար

Սովորաբար երկու տեսակի կաթնաշոռ է լինում՝ մեծ և մանր հատիկներով։ Մեծ հատիկներով կաթնաշոռը ստանում են կաթին Ռենետ (Rennet, մայա) ավելացնելով։ Մանրահատիկ տեսակը ստանալու համար տարբեր տեսակի թթու են ավելացնում՝ լիմոնի հյութ, քացախ, մածուն, սերուցք, կեֆիր։ Ուլտրապաստերիզացված և ուլտրահոմոգենացված կաթով կաթնաշոռ չի ստացվում։
  Այս բաղադրատոմսով 2 լիտրից մոտավոր ստացվում է 2 բաժակ (250 մլ֊անոց) պանիր՝ կախված կաթի յուղայնությունից։

Բաղադրիչները

·        Կաթ 2 լիտր
·        ¼- ½    բաժակ կամ մեկ մեծ լիմոնի հյութ կամ բնական, անգույն քացախ
·        Աղ՝ մեկ տարեկանից մեծ երեխաների համար (ցանկալի է 2֊ից հետո)

Պատրաստման եղանակը

1.      Կաթը եռացնել պարբերաբար խառնելով։
2.      Եռալու պահին ավելացնել լիմոնի հյութը/քացախը։
3.      Փաթիլներ առաջանալու պահին անջատել և տեղափոխել սառը տեղ, սպասել մոտ 30 րոպե կամ այնքան, որ հեղուկ մասսան առանձնանա։
4.      Լցնել քամիչի մեջ տեղադրված թանզիֆե կտորի/սրբիչի մեջ և քամվելուց հետո լվանալ։ Լվանալը հանում է թթվությունը։
5.      Հեռացրած հեղուկը պետք չէ թափել։ Այն շատ օգտակար է և հարմար փանքեյքների, հացի, թխվածքների, ապուրների պատրաստման համար։ Ցանկացած բաղադրատոմսում ջուրը կարող եք փոխարինել նույն քանակի շիճուկով։
6.      Ստացված կաթնաշոռը կարող եք պահել սառնարանում։ Այն նաև հիանալի տնական Ռիկոտա է, շատ նուրբ լազանիայի մասնակից։
7.      Պանիր պատրաստելու համար ստացված կաթնաշոռը լցնել մի քանի շերտ թանզիֆե կտորների կամ սրբիչի մեջ, փաթաթել և վրան ծանրություն դնել։
8.      Տեղափոխել սառնարան 4-12 ժամով։
9.      Ցանկության դեպքում կարող եք կաթնաշոռին ձեր նախընտրած համեմունքները կամ թարմ կանաչիներ ավելացնել։ Ես առանց աղի եմ պատրաստել։
 
Երկու խոսք պանրի մասին․
Պանիրը որպես կաթնամթերք մտնում է սուր ալերգենների մեջ՝ ալերգենները պետք է նախապես ստուգել։
Մինչև 5 տարեկան երեխաներին և հղիներն միայն պաստերիազացված կաթնամթերք է խորհուրդ տրվում։
Երեխաների համար կաթնամթերք ընտրելիս միշտ ուշադրություն դարձրեք․
1)     բաղադրության մեջ նշված 100 գրամում աղի քանակությանը՝ նշվում է տուփի հետևում։ Գրեթե բոլոր տեսակի պանիրները կարող են ունենալ ցածր և բարձր աղի պարունակությամբ արտադրանք։ Օրինակ, մոցարելլան, պարմեզանը, ֆետան, գրույերը և այլն տարբեր տուփերով, բարձր և ցածր քանակի աղ են պարունակում հետևաբար պանրի անունով հնարավոր չէ կողմնորոշվել։ Օրինակ, այստեղ պարմեզանը և մոցարելան նույն քանակությամբ աղ են պարունակում (նկարը՝ քոմենթների մեջ)։
2)     Շաքարի քանակությանը 100 գրամում։ Ընտրեք առանց ավելացված շաքարի կաթնամթերք, միշտ էլ կարող եք ձեր նախընտրած միրգը կամ հավելումները ավելացնել։
3)     Ցածր յուղայնությամբ/յուղազրկված մթերքների մեջ շատ հաճախ ճարպը հեռացվում է և փոխարինվում է մեծ քանակությամբ շաքարով։ Նախկինում ցածր յուղայնությունը թրենդային առողջ ուտելիք էր մինչ հարց առաջացավ, թե որն է ավելի վնասակար՝ ճարպը թե շաքարավազը։
4)     Ընտրեք բնական ճանապարհով պատրաստված, առանց արհեստական քիմիական մշակման կաթնամթերք։ Կրկին, նույն տեսակի պանրի տարբեր որակի արտադրանք կարող եք գտնել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s