
Երեխաները՝ 3․5 տարեկան և 2 տարեկան
Ոիղղորդված խաղը (Intentional play) ծնողի կողմից նախատեսված և նախապատրաստված ուսուցողական խաղն է։ Ուղղորդված խաղերը միշտ նախընտրելի է խաղալ երբ երեխաները հոգնած, սոված, անքուն չեն։
Այս խաղը կարելի է խաղալ ցանկացած տարիքի երեխայի հետ։ Երեխայի մասնակցության չափը կախված է տարիքից, փորձից և ծնողի համբերությունից ։-)։ Նախապես կարող եք խոսել գույների, գույները խառնելու մասին, հարցնել թե ինչ ելք կլինի իր կարծիքով։ Նախընտրության դեպքում կարող եք ավելի մանրամասն գիտականորեն բացատրել, թե ինչպես է ջուրը տեղափոխվելու բաժակից բաժակ։
Անհրաժեշտ պարագաները՝



· 6 հատ թափանցիկ բաժակ կամ ապակյա տարրա
· 6 անձեռոցիկ
· 3 գույնի սննդային ներկ՝ կարմիր, կապույտ, դեղին
· Ջուր
Բաժակները շրջանաձև դասավորում եք, 3 բաժակի մեջ՝ մեկ ու մեջ ջուր եք լցնում, մյուս երեքը դատարկ եք թողնում։
Ջրով տարաների մեջ ավելացնում եք սննդային ներկը։
Անձեռոցիկնեը մի քանի շերտով երկար ծալում եք, և կամրջի նման դասավորում բաժակից բաժակ այնպես, որ մի կեսը մեկ բաժակի մեջ լինի, մյուսը՝ հաջորդի մեջ։
Սպասում եք մինչև գունավոր ջուրը կամուրջներով անցնի և գույները խառնվեն։
· Կարմիր+կապույտ = մանուշակագույն
· Կարմիր+դեղին= նարնջագույն
· Կապույտ+դեղին= կանաչ
Երեխաների համար շատ կարևոր է նաև ազատ խաղը։ Խաղերը վերջացնելուց հետո մամայի սուրճի և երեխաների կրեատիվիզմի զարգացման ժամն է, վրձիններ տվեցի, բայց իրենք որոշեցին մատներով նկարել և հետազոտել։ Իմ երեխաները տարրաների դասավորեցին, ջուրը, ներկերը լցրեցին։
Ավելի փոքր տարիքի երեխաների համար կարելի է ամեն ինչը պատրաստել և միայն ցույց տալ։ Զարմանքն ու ուրախությունը անսպառ էր։


