
Բաղադրատոմսում առկա են ալերգեններ՝ նախապես ստուգել։
Հումուսը և դիփերը շատ լավ տարբերակ են երեխաների համար նոր անվստահելի կամ բանջարեղենի հետ ծանոթացնելու քանի որ թաթախելու պրոցեսը վայելում են։
Դարչինով Հումուս
Այս տարբերակով հումուսի համը շատ նման էր դարչինով թխվածքաբլիթի
Բաղադրիչները
· 400 գրամ նախապես եփած սիսեռ
· 1 թեյի գդալ դարչին
· 1 ճաշի գդալ թխկու հյութ
· ½ թեյի գդալ հեղուկ վանիլ
· ¼ բաժակ ընդեղենի կարագ, իմ մոտ հնդկական ընկույզի (քեշյու) կարագ էր
· ¼ բաժակ կաթ կամ ջուր
Պատրաստման Եղանակը
1. Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և բլենդել։
2. Մատուցելիս վրան դարչին եմ ցանել (պարտադիր չէ ։-))