
Այս պիցան մեր առանց մսի օրվա մենյուի և տոնական սեղանի գեղեցիկ և համեղ մասն էր։ Երեխաների ոգևորությանը չափ չկար։ Այս տարբերակով էլ մտավ «անհայտացավ ակնթարթում» ցուցակի մեջ։
Բաղադրությունը
Ներքևի շերտի համար
- ½ բաժակ նուշ
- ½ բաժակ ընկույզ
- 10-12 հատ խուրմա
- 1-2 ճաշի գդալ կոկոսի յուղ
- 1/2 թեյի գդալ հեղուկ վանիլ
- Շոկոլադային տարբերակի դեպքում կարող եք ավելացնել 1 ճաշի գդալ կակաո։
- Ես ավելացրել եմ նաև չամիչ և չիայի սերմեր

Վրան քսելու համար
- 1 բաժակ հունական յոգուրտ (ես խառնել եմ ½ յոգուրտ և ½ սերուցքային պանիր)
- ¼ թեյի գդալ հեղուկ վանիլ
- ½ նարնջի հյութ
- Նարնջի կեղևի քերուկ
Վրան զարդարելու համար
- Նարինջ
- Ելակ
- Կիվի
- Հապալաս
- Ազնվամորի կամ ինչ միրգ նախընտրեք



Պատրաստման Եղանակը
- Ներքևի շերտի համար բլենդերով/ բանջարահատիչով լավ մանրացնել նուշն ու ընկույզը, ավելացնել մնացած բաղադրիչները և հարել այնքան, որ միազանգված դառնա։
- Լցնել թխվածքի տարայի մեջ, լավ սեղմել։ Տեղափոխել սառցարան 15-20 րոպեով։
- Վրան քսելու շերտի բաղադրիչները խառնել կամ հարել, ես ձեռքի բլենդեր եմ օգտագործել։
- Քսել պիցայի մակերեսին և զարդարել մրգերով։