Համեղ և Օգտակար Փանքեյքներ

Երեխաների հետ հաճախակի
սիրում եմ փորձարկել փանքեյքների տարբեր բաղադրատոմսեր։ Իրականում հնարվոր է նախաճաշել
համեղ և միևնույն ժամանակ շատ օգտակար փանքեյներով և հանգիստ խղճով փանքեյքները դեսերտի
ցուցակին չդասել։ Դասական փանքեյքները չնչին քաղցրություն ունեն։ Հիմնական անառողջ
ընտրությունը լինում է փանքեյքներին տարբեր տեսակի քաղցր թանձրուկներ ավելացնելիս։
Եթե երեխաները միշտ առանց թանձրուկի են փորձում, այդպես էլ սովորում են ուտել։ Բոլոր
տեսակի թանձրուկները և հյութերը այս կամ այն քանակությամբ շաքար են պարունակում։ Եթե
ամեն դեպքում թանձրուկով եք մատուցելու նախընտրելի է քիչ քանակությամբ բնական թխկու
հյութը, բնական մեղրը, որոնք նաև որոշ վիտամիններ, հակաօքսիդանտներ են պարունակում,
և ավելացրած շաքար չեն պարունակում։ Թանձրուկի փախարեն կարող եք փանքեյքները մատուցել
ցանկացած մրգերով՝ թարմ, սառեցված, թեթև շոգեխաշած։

Վարսակի հատիկները վարսակի ամենա առողջ տեսակն են, քանի որ մշակված
չեն։ Վարսակը և կտավատի սերմերը հարուստ են օգտակար մանրաթելերով, կտավատի սերմերը
նաև երեխաների համար շատ կարևոր օմեգա 3 են պարունակում։ Հապալասը շատ հարուստ է հակաօքսիդանտներով։

·       Պատրաստման ժամանակը՝ 15 րոպե

·       Եփելու ժամանակը՝ 10 րոպե

·       Ընդհանուր ժամանակը՝ 25րոպե

 

·     Բաժակի չափը՝ 250 մլ-անոց

·       Ճաշի գդալի չափը՝ 25 մլ-անոց

·       Թեյի գդալի չափը՝ 5 մլ-անոց

 

 

Բաղադրիչները

1 բաժակ վարսակի ամբողջական հատիկներ (չեփած)

·
¼ բաժակ կտավատի սերմեր, աղացած

·
1 բանան

·
1 թեյի գդալ սոդա

·
1 ճաշի գդալ թխկու հյութ կամ մեղր

·
1 թեյի գդալ վանիլ

·
½ թեյի գդալ դարչին

·
¾ բաժակ կաթ

·
½ ճաշի գդալ կոկոսի յուղ (պարտադիր չէ)

·
1 ձու

Մրգային կոմպոտի համար

·
½ բաժակ հապալաս, թարմ կամ սառեցված

·
½ բաժակ ազնվամորի, թարմ կամ սառեցված

·
1 ճաշի գդալ ջուր

 Պատրաստման եղանակը

1.      Եթե չեք վստահում բլենդերի հզորությանը նախապես բլենդերի/բանջարահատիչի մեջ մանրացրեք վարսակի
հատիկները հետո անցեք մյուս քայլերին։

2.      Բոլոր բաղադրիչները, բացի ձվից լցրեք բլենդերի, խառնեք այնքան, որ միազանգված դառնա։

3.      Ձուն ավելացնելուց հետո թեթև հարեք։

4.      Պատրաստեք չկպչող թավայի մեջ։

5․ Կոմպոտի համար իմ մոտ սառեցրած մրգեր էին, ցածր կրակով 3 րոպե
եփել եմ ու ավելացրել պատրաստի փանքեյքների վրա։

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s