
Cake Pops անմահական պաղպաղակային ոճի Քեյք փոփեր
Քանի որ փոքրիկները ամբողջ օրը և պաղպաղակ, և քեյք փոփս էին պահանջում “մամա” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որոշեց համատեղել։ Շատ հաջող երկու երնեկ մի տեղ ստացվեց։
Բաղադրատոմսը հորինել և հավանել են փոքրիկները
Բաղադրիչները
- 1 բաժակ ընդեղեն , իմ մոտ նուշ, հնդկական ընկույզ, կտավատի սերմեր էին
- 1 բաժակ չրեր, իմ մոտ չամիչ, ծիրանի, բալի չրեր, լոռամրգի + գոջիի հատապտուղներ, խուրմա
- 1-1½ բաժակ միրգ, իմ մոտ ազնվամորի էր
- Ես նաև կտավատի սերմեր եմ ավելացրել, պարտադիր չէ ։-)
Պատրաստման եղանակը
- Ընդեղենը լցնել բլենդերի/բանջարահատիչի մեջ, աղալ։
- Ավելացնել չրերը, աղալ։
- Ավելացնել 1 բաժակ ազնվամորի, ձեռքով խառնել կամ թեթև աղալ։
- Ես նաև վերջում ½ բաժակ ազնվամորի եմ ավելացրել՝ առանց խառնելու
- Գնդաձև ձև տալ, թաթախել կոկոսի փաթիլներով, փայտիկներ դնել և տեղափոխել սառցարան՝ նվազագույնը 2 ժամով։
- Մնացած մասը լցնել տարաի մեջ, տափակեցնել և տեղափոխել սառցարան։ Սառելուց հետո կտրատել։
Նշումներ
- Ընդեղենը սուր ալերգեն է, երեխայի ալերգիան նախապես ստուգել !!!
- Մինչև 5 տարեկան ընդեղենը պետք է աղացած առաջարկել
- Ցանկացած տեսակի, նաև միայն մեկ տեսակի ընդեղեն, միրգ կամ չիր կարող եք օգտագործել



