Ծիածանային Առողջ Պաղպաղակ

Եվս երկու արագ պատրաստվող և համեղ պաղպաղակի բաղադրադոմսեր

Բաղադրիչները

  • ½ բաժակ միրգ, թարմ կամ սառեցված
  • ½ բաժակ լիմոնի հյութ (բոլորին քիչ քանակով ավելացրել եմ)
  • ½  ճաշի գդալ կամ ավելի ջուր (15 մլ-անոց)

Կամ՝

  • Բանան+ միրգ

Կարմիր գույնի համար

  • Բալ
  • Ձմերուկ
  • Ելակ
  • Ազնվամորի
  • Կարմիր սալոր

Մանուշակագույնի համար

  • Հապալաս
  • Մոշ

Կանաչի համար

  • Բրոկոլի
  • Սպանախ
  • Բանան
  • Կիվի

Նարնջագույնի համար

  • Նարինջ կամ մանդարին
  • Ծիրան

Շոկոլադային տեսակի համար

  • Բանան
  • Կակաո

Վարդագույնի համար

  • Գրեյփֆրութ
  • Բանան

Դեղինի համար

  • Դեղձ

Պատրաստման եղանակը

  • Ամեն շերտի համար բաղադրիչները բլենդել, սառեցնել 20-30 րոպեյով, ավելացնել մյուս շերտը։
  • Սառեցնել 4 ժամ և ավելի։

Նշումներ

  • Բաղադրիչներին կարելի է ավելացնել վանիլ, աղացած ընդեղեն, սերմեր։
  • Կարելի է ամեն գույնի համար ընտրել ձեռքի տակ եղած ցանկացած միրգ։
  • Որպեսզի շերտերը հստակ առանձնանան անհրաժեշտ է միայն երեխաների ծով համբերություն` գոնե 20 րոպե ։-)
  • Լիմոնի հյութը արտահայտված է դարձնում մրգի համը։
  • Ջրի քանակը կախված է բլենդերի հզորությունից, մրգի քանակից։ Սկզբում շատ քիչ քանակություն օգտագործեք, անհրաժեշտության դեպքում ավելացրեք։
  • Բանանով տարբերակը անգլերեն կոչվում է Nice Cream, քանի որ մաքուր, առողջ տեսակի պաղպաղակներից է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s