



Բաղադրիչները
Միջուկի համար
- 3 բաժակ ելակ, կտրատած
- 2 բաժակ ռլանդենի (rhubarb, ревень), կտրատած
- 1 նարնջի հյութ
- 0-1/4 բաժակ թխկու օշարակ
Վերևի շերտի համար
- ½ բաժակ վարսակի երկար եփվող փաթիլներ
- ½ բաժակ նուշի ալյուր, ցանկացած ալյուր կլինի
- 0-1 ճաշի գդալ թխկու օշարակ
- ¼ բաժակ կոկոսի յուղ կամ կարագ (50 գրամ)
Պատրաստման Եղանակը
- Միջուկի բոլոր շերտերը գդալով խառնել, լցնել 20×20 սմ տարրաի մեջ։
- Բլենդերի/բանջարահատիչի մեջ լցնել վերևի շերտի բաղադրիչները, թեթև խառնել (գդալով էլ կլինի)։
- Եփել 190 C (370 F) 30-35 րոպե0
- Եփելուց հետո 15 րոպե սպասել։
Նշումներ
Վարսակի փաթիլները գլյուտեն չեն պարունակում, սակայն համարյա միշտ պատրաստվում են գլյուտեն պարունակվող հացահատիկների հետ՝ երեխայի ալերգիան նախապես ստուգել։
Գլյուտենի ալերգիա ունեցող երեխաների համար օգտագործեք “Առանց գլյուտենի” նշումով վարսակի փաթիլներ։